|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Փարիզը պատրաստ է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը, երբ խաղաղ համաձայնագիր ձեռք բերվի. Le Parisien թերթին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ինչ-որ պահի հրադադար կլինի, և մենք պետք է խաղաղություն հաստատենք: Դա հնարավոր չէ անել առանց երաշխավորի, և Ֆրանսիան կոչված է լինել այդ երաշխավորներից մեկը»,- ասել է նա։
Մակրոնի խոսքով՝ ինքը կշարունակի հեռախոսազրույցները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ անկախ դրանց արդյունավետությունից։ Նա դա համարում է Ֆրանսիայի պարտքը։