|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի ֆինանսական համակարգը դիմակայել է պատժամիջոցներին, երկրի ներսում վճարումները հարթ են ընթանում, արժեթղթերի շուկան և ռուբլու փոխարժեքը կայունանում են․ ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` ելույթ ունենալով Պետդումայում։
Ըստ ՏԱՍՍ-ի՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մշտական կապի մեջ է Ռուսաստանի բանկի նախագահի հետ։
«Կառավարությունը համատեղ ջանքերով կարողացավ կանխել տնտեսության փլուզումը, պահպանել քաղաքացիների վստահությունը իր նկատմամբ»,- ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ դժվար թե որևէ այլ պետություն, բացի Ռուսաստանից, գլուխ հաներ դրանից։