|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ կառավարության որոշմամբ՝ վերականգնված «Անվերջության ժապավեն» հուշարձանը և «Արձագանք» քանդակը այսուհետ կլինեն տեսախցիկների 24-ժամյա հսկողության տակ։
Վերականգնման աշխատանքների ավարտից հետո «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նախաձեռնել է տարածքի բարեկարգումը և անվտանգության գերժամանակակից համակարգերի տեղադրումը՝ բացառելու համար հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքերը։
Երևան-Սևան մայրուղու 32-րդ կմ-ի վրա գտնվող «Անվերջության ժապավեն» կամ «Ճանապարհաշինարարներ» հուշարձանը, նաև՝ Երևան-Սևան միջպետական ճանապարհին գտնվող «Արձագանք» քանդակը նախկինում մի քանի անգամ վանդալիզմի են ենթարկվել։