|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսական հատուկ գործողության արդյունքում ուկրաինական օդուժը և հակաօդային պաշտպանության համակարգը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են, իսկ ռազմածովային ուժերը դադարել են գոյություն ունենալ. հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը ուրբաթ կայացած ճեպազրույցում։
«Ներկայումս ուկրաինական օդուժը և հակաօդային պաշտպանության համակարգը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են, երկրի ռազմածովային ուժերը դադարել են գոյություն ունենալ»,- ասել է Ռուդսկոյը։
Նա հավելել է, որ Ուկրաինայի ապառազմականացումն իրականացվում է ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների, կազմավորումների և զորամասերի տեղակայման վայրերի, օդանավերի, հրամանատարական կետերի, զինանոցների և զինամթերքի, ռազմական տեխնիկայի դեմ ճշգրիտ հարվածների միջոցով, ինչպես նաև զորքերի գործողությունների միջոցով հակառակորդի խմբերին հաղթելու միջոցով: