|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ֆրանսիայի կառավարությունը որոշել է մեծացնել իր միջուկային ուժերի պատրաստությունը Ռուսաստանի կողմից սպառնալիքի պատճառով։ Երեք տասնամյակի ընթացքում առաջին անգամ միջուկային շարժիչով ֆրանսիական երեք սուզանավ միաժամանակ տեղակայվել է ծովում. գրում է The Times-ը։
Նշվում է, որ ֆրանսիական Triomphant դասի բալիստիկ հրթիռներով չորս սուզանավերից երկուսը լքել են իրենց բազան Բրեստից հարավ գտնվող Իլ Լոնժում՝ աջակցելով միակ սուզանավին, որը, սովորաբար, մշտական պարեկություն է իրականացնում Ատլանտյան օվկիանոսում:
Վերջին անգամ երեք սուզանավ տեղակայվել էր ծովում Սառը պատերազմի ավարտից տասը տարի առաջ՝ Եվրոպայում միջին հեռահարության հրթիռների պատճառով ԱՄՆ-ԽՍՀՄ դիմակայության ժամանակ: