|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի կողմից Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային համակարգերը Ուկրաինային փոխանցելու գաղափարն իրատեսական չէ։ Այս մասին ամերիկյան The Wall Street Journal թերթում հրապարակված հոդվածում նշել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
«Այս գաղափարը ոչ մի կերպ իրատեսական չէ»,- հինգշաբթի Ալթունի խոսքերն է մեջբերել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը։
Ըստ Ալթունի՝ «Արեւմուտքը պետք է Թուրքիային մատակարարի F-35 կործանիչներ եւ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր՝ առանց նախապայմանների»։