|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Լեհաստանի իշխանությունները որոշել են երկրից վտարել մոտ 40 ռուս դիվանագետների։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության տասնյակ աշխատակիցների արտաքսման մասին հայտնել է Onet.pl պորտալը՝ հղում անելով Լեհաստանի կառավարության աղբյուրներին։
Նշվում է, որ ռուս դիվանագետներին ծրագրվում է արտաքսել այնպիսի գործունեության համար, որը, պաշտոնական Վարշավայի կարծիքով, չի համապատասխանում նրանց դիվանագիտական կարգավիճակին։ Պորտալի տվյալներով՝ այս կապակցությամբ ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևը կանչվել է Լեհաստանի ԱԳՆ։
Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։