|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հայաստան» խմբակցությունը նոր օրենսդրական նախաձեռնություն է բերել, որը ներկայացրեց պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է հրատարակչության ոլորտին։ Առաջարկվում է գրքերի տպագրությունը և դրա համար անհրաժեշտ նյութերի ներմուծումը ազատել ավելացված արժեքի հարկից: Նպատակը օրենքի ընթերցանության, կրթվածության խթանումն է, հրատարակչական գործին աջակցելը: Կարծում եմ՝ մեր հիմնական խնդիրներից մեկը հենց գրքի, ընթերցանության հանդեպ վերաբերմունքն է:
Հարցը քննարկվել է կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովում, ցավոք, մեր գործընկերները ՔՊ-ից ձեռնպահ են քվեարկել, և բացասական եզրակացություն է ստացել: Հույս ունեմ, որ խորհրդարանը, կարևորելով գրքի հանդեպ վերաբերմունքը, մեր հասարակության կրթվածության մակարդակի բարձրացումը, կընդգրկվի օրակարգ այս հարցը։ Հույս ունեմ, բայց վստահ եմ՝ չեք անի»,- ասաց պատգամավորը:
Ավելին՝ տեսանյութով: