|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ոստիկանները նախօրեին՝ մարտի 17-ի երեկոյան պարզել են մարտի 8-ին Երևանի կենտրոնում քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկ, «Մալխաս ջազ» ակումբի սեփականատեր՝ 50-ամյա Արշակ Սարգսյանի նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարողի ինքնությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները հանցագործությունը կատարելու կասկածանքով Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հայտնաբերել ու ոստիկանության կենտրոնականի բաժին բերման են ենթարկվել Երևանի բնակիչ՝ 44-ամյա տղամարդու, ում ինքնությունը, նախաքննության շահերից ելնելով, չենք հրապարակում։
Վերջինս որպես կասկածյալ, ձերբակալվել է։