|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել են «Լիլիթ և Սյուզի», ՍՊԸ-ին և անհատ ձեռնարկատեր Նարինե Հայրապետյանին (Կոտայքի մարզ) պատկանող հացի արտադրամասերի արտադրական գործունեության կասեցումները:
Որոշումների համար հիմք են ծառայել Կոտայքի մարզի տեսուչների վերստուգիչ այցելությունները նշված կազմակերպություններ:
Պարզվել է, որ այդ արտադրամասերում շտկվել են նախորդիվ հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, վերահսկող մարմնի բոլոր պահանջները կատարվել են: