|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ուկրաինայի տուրգործակալների ասոցիացիան խնդրել է Թուրքիայի և Եգիպտոսի հյուրանոցատերերին՝ «ներկայացնել իրենց դիրքորոշումը» 2022 թվականին զբոսաշրջային շրջանի ընթացքում Ուկրաինայից և Ռուսաստանից հյուրերի տեղավորման վերաբերյալ:
«Մեզ համար ակնհայտ է, որ լավ գաղափար չէ երկու երկրներից հյուրեր ընդունել միաժամանակ մեկ հյուրանոցում։ Նման հարևանությունը կհանգեցնի կոնֆլիկտների և հյուրանոցային գույքի հնարավոր վնասման»,- ասվում է դիմումում։
Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որում ուկրաինացի զբոսաշրջային գործակալներ համարվող մարդիկ հորդորում են Թուրքիայի և Եգիպտոսի հյուրանոցներին՝ հրաժարվել «արյունոտ փողից» և դադարեցնել ցանկացած համագործակցություն ռուսական ընկերությունների և զբոսաշրջիկների հետ։