|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հունաստանում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պյատը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կկանգնի Հունաստանի կողքին արտաքին քաղաքականության հարցում՝ հակազդել Թուրքիայի «ագրեսիվ հռետորաբանությանը». հաղորդում են հունական լրատվամիջոցները:
Դիվանագետը նման հայտարարություն է արել Վաշինգտոնում կայացած տնտեսական ֆորումում։ Նա նշել է, որ Հունաստանն ավելի քան 10 տարվա ճգնաժամից հետո հաջողությամբ վերականգնել է իր տնտեսությունը, իսկ արտաքին քաղաքականության մեջ կան ձեռքբերումներ։ Այս առումով ամերիկացի դիվանագետն ընդգծել է Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև 2018 թվականին ձեռք բերված համաձայնությունը, որից հետո Հյուսիսային Մակեդոնիայի համար բացվել է ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը։
Հունաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալի գրասենյակը ԱՄՆ դեսպանի հայտարարությունն է տարածել, որում ասվում է. «Հունաստանը պատմության ճիշտ կողմում է և վայելում է ԱՄՆ աջակցությունը արտաքին քաղաքականության կարևոր հարցերում, ինչպիսին է Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը»: