|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից։
Թուրքական Miliyet-ի փոխանցմամբ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը միջնորդի կարիք չունի։ Նա շեշտել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին Ադրբեջանը այս ֆորմատով աջակցում է։
Չավուշօղլուն, նշելով, որ Ադրբեջանը Հայաստանին խաղաղության համաձայնագիր է առաջարկել, շեշտել է, թե Թուրքիան իր հերթին աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությանն ուղղված ցանկացած քայլի։