|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանի նախագահի՝ Թուրքիա այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը քննարկել են ուկրաինական իրադարձություններին, հայ-ադրբեջանական հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր. հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ։
Ըստ հաղորդագրության՝ Ալիեւն ու Էրդողանը խոսել են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավորության, դրանով պայմանավորված հեռանկարների, ինչպես նաեւ Կարս-Նախիջեւան երկաթուղու կառուցման մասին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական շփումներին։
Նշվել է նաեւ, որ նախատեսվում է Իգդիր-Նախիջեւան գազատարի կառուցում, որի համար ներդրումներ են նախատեսված Ադրբեջանի պետբյուջեում։
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման մասին։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ հաջողությամբ շարունակվում է համագործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական, ինչպես նաև ռազմական պատրաստության և կրթության ոլորտներում։
Միաժամանակ, կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Ալիեւն իր հերթին Էրդողանին հրավիրել է Ադրբեջան: