|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է ռիսկերի կառավարման համակարգը՝ համալրելով նորարարական մոտեցումներով:
ՄԵՊ-ից հայտնում են, որ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ներդրված նոր գործիքակազմը հնարավորություն է տալիս թիրախավորել առավել ռիսկային գործոնները՝ նվազեցնելով ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային զննման դեպքերի քանակը: Նոր գործիքակազմի շնորհիվ զննման դեպքերի քանակի տեսակարար կշիռը, ընդհանուր դեպքերի մեջ, նախորդ տարիների համեմատ՝ 2021 թվականին արդեն իսկ նվազել է շուրջ 7 տոկոսով:
Ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման նպատակով ՊԵԿ-ը միջազգային գործընկերների հետ բանակցում է «խելացի» ռիսկերի համակարգի ներդրման շուրջ: Արդյունքում համակարգը կունենա ավելի լայն վերլուծական գործիքակազմ:
Մանրամասները՝ տեսանյութում: