|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում՝ ՆԱՏՕ-ի անդամ հարևանից սպառնալիք կամ վտանգ կարելի՞ է սպասել Հայաստանի համար՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի առումով: Նման հարց ուղղվեց ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ խմբակցությանը:
ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, պատասխանելով հարցին, ասաց. «Հիպոթետիկ և տեսական վտանգներ, բնականաբար, միշտ կան։ Ռուս-ուկրաինական հարաբերություններում այս պահի ճգնաժամի հետ չէի կապի այդ վտանգները, համենայն դեպս՝ այս պահին։ Հիպոթետիկ նման սցենար հնարավոր է, այս պահին քիչ հնարավոր է»: