|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երեկ մենք ականատես եղանք խայտառակ, լկտի պահվածքի, որը հարիր չէ ոչ միայն երկրի վարչապետին, այլև, առհասարակ, որևէ մեկի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Հարց է առաջանում, թե ինչու նման վարքագիծ դրսևորեց․ կա՛մ ինքը անհավասարակշիռ անձ է, կա՛մ գիտեր, որ լինելու են հարցեր, որոնց պատասխանները ինքը չուներ, երրորդ դեպքում էլ ուղղակի տեսել է, որ աշխատանքային մթնոլորտ է ձևավորվել, փորձեց այնպես անել, որ կռիվներ լինեն, շեղեն հանրությանը»,- ասաց նա: