|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հետպատերազմյան իրականությունում հայկական պետությունն ու պետականությունը պահպանելու, այն ազգային շահերի վրա առաջ տանելու գործը կախված է հասարակությունից, որին պետք է ակտիվացնել: Այս մասին «Հայկական օրակարգ, հետպատերազմյան անելիքներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Դավիթ Հարությունյանը։
«Շեշտադրումը պետք է լինի երիտասարդների վրա, պետք է նրանց ակտիվացնել։ Ոչ թե քաղաքական նոր կուսակցություն հիմնել, այլ նրանց դարձնել սեփական երկրի ճակատագրի նկատմամբ ոչ անտարբեր և ոչ հարմարվող, չընդունող այսօրվա իրողությունը։ Եթե մենք այդ ամբիցիան կարողանանք արթնացնել, վստահեցնում եմ՝ մնացած պրոցեսը զարգանալու է ինքնուրույն», - ասաց նա։