|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խոսել է Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով հակառուսական պատժամիջոցների և արգելքների մասին։
«Հիմա մեզ ամեն տեղից քշում են, պատժում, վախեցնում, բայց դարձյալ չենք վախենում... Եվրախորհուրդն ու ԵԽԽՎ-ն այժմ դադարեցրել են Ռուսաստանի անդամակցությունը։ Վայրի անարդարություն, թեև` լավ պատճառ՝ վերջապես դուռը շրխկացնելու և այս անիմաստ ողորմությունների մասին ընդմիշտ մոռանալու համար։ Բացի դրանցի` սա նաև լավ հնարավորություն է վերականգնելու մի շարք կարևոր ինստիտուտներ՝ երկրում առանձնապես ծանր հանցագործությունները կանխելու համար։ Օրինակ` ամենավտանգավոր հանցագործների մահապատիժը, որն, ի դեպ, ակտիվորեն կիրառվում է ԱՄՆ-ում և Չինաստանում»,- ասել է նա։