|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Չինաստանում Օլիմպիական խաղերին Հայաստանի պատվիրակություն չուղարկելը որևէ քաղաքական պատճառ կամ հիմք չի ունեցել․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը` նշելով պատճառները. «Չուղարկելու պատճառն այն էր, որ շատ թանկ էր տոմսը»։
«Բյուջեով նախատեսել էինք 1100 եվրո, ստացվեց 3200 եվրո: Բացի դրանից՝ վերջին ինքնաթիռը, որ օլիմպիականներին տանելու էր Մոսկվայից Պեկին, իսկ դրանք չարտերային թռիչքներ էին, հունվարի 31-ին էր, ամսի 19-ին նոր հետ էր գալու, այսինքն՝ 20 օր, ով որ գնար, պետք է մնար Պեկինում, այլընտրանք չկար»,- ասաց Կարեն Գիլոյանը։