|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արձագանքելով ադրբեջանցի պատգամավոր Սոլթան Մամմադովի հայտարարությանը, թե ԼՂ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստին ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը հստակեցրեց՝ ԼՂ-ն չի վերահսկվում ադրբեջանցիների կողմից:
Նա նշեց, որ ԼՂ-ն վերահսկվում է ԼՂ բնակիչների ընտրած մարմինների կողմից՝ նախագահի և այլ ինստիտուտների:
«Չէի ցանկանում, սակայն Դուք ինձ ստիպեցիք՝ Ադրբեջանն ու Թուրքիան այն բացառիկ երկրներն էին, որոնք խախտեցին համավարակի սկզբից ՄԱԿ-ի կողմից հայտարարված համընդհանուր հրադադարը»,- ընդգծեց նա:
Մամիջանյանը ադրբեջանցի պատվիրակներին նաև հիշեցրեց, որ հանձնաժողովի նիստի նախագահությունը ժամանակավոր կարգավիճակ է: