|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
N զորամասում անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն: Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Զինծառայողներին շնորհավորել, խաղաղ և անվտանգ ծառայություն է մաղթել զորամասի հրամանատարը:
Հանդիսավոր արարողության ավարտին զորամասի մի շարք սպաներ բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։