|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի զինված ուժերն ու ՆԳՆ-ն ռազմատեխնիկական օգնության բեռ են ուղարկել Բիշքեկ՝ ուղղված «եղբայրական երկրի» իրավապահ մարմիններին աջակցելուն. հայտնում է «Անադոլուն»։
Ռազմա-ֆինանսական համագործակցության համաձայնագրի շրջանակում թուրքական զինված ուժերը ղրղզական բանակին են հանձնել Otokar ավտոբուսներ և բաղադրիչներ, RoboCop հակահարվածային պաշտպանության համալիրներ, զենք և զինամթերք, հեռահաղորդակցություն և էլեկտրաօպտիկական նյութեր։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Land Rover մեքենաներ է նվիրաբերել, ինչպես նաև պահեստային շարժիչներ, ձմեռային կոշիկներ և ուսապարկեր։