|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքմենստանի ԿԸՀ-ն երկրի առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդուն գրանցել է որպես նախագահի թեկնածու. հայտնում է տեղական հեռուստատեսությունը։ Գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին կմասնակցի մարտի 12-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններին։
Ավելի վաղ Բերդիմուհամեդով ավագը հայտարարել էր երկիրը ղեկավարելու համար երիտասարդներին ճանապարհ տալու անհրաժեշտության մասին։ Նա հիշեցրել էր, որ արդեն հասել է «մարգարեի տարիքին» (ամռանը դարձավ 64 տարեկան)։
Բերդիմուհամեդովի նախագահության ժամկետը ավարտվելու է 2024 թվականին։ Պետության ղեկավարի ընտրությունից հետո նա մտադիր է պահպանել խորհրդարանի վերին պալատի նախագահի պաշտոնը։