|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան առաջարկել է Bloomberg-ին՝ ճշտել Ուկրաինայի վրա Ռուսաստանի Դաշնության «հարձակման» մասին կանխատեսումը։
«Բոլորս հիշում ենք, որ ամերիկյան Bloomberg գործակալությունը հաղորդագրություն էր հրապարակել, որ փետրվարի 15-ին «Ռուսաստանը հարձակվելու է Ուկրաինայի վրա», արդյո՞ք այս զանգվածային ապատեղեկատվության միջոցը չի ցանկանում հստակեցնել կանխատեսումը»,- գրել է Զախարովան իր Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ «մի քանի ժամ է մնացել ապաշխարությանը, մինչև Bloomberg-ը դդմի վերածվի, իսկ նրանք, ովքեր դա օգտագործել են պատերազմը խթանելու համար, վերածվեն առնետների»։
Նշենք, որ փետրվարի 12-ին ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը նշել էր Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հավանական ամսաթիվը՝ փետրվարի 15։