|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով (Անձին հայհոյելը կամ արժանապատվությունը այլ ծանր կերպով վիրավորելը): Այս մասին փետրվարի 14-ին ՔԿ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը: Փաստաբանի խոսքով, իշխանությունները այս հոդվածը դարձրել են գործիք քրեական հետապնդում իրականացնող մարմինների միջոցով քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար.
«Տպավորություն է, որ ոստիկանությունում նոր բաժին է ստեղծվել, որտեղ վերլուծում են այս կամ այն ընդդիմախոսի ելույթը և փորձում են հասկանալ՝ դրանից Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է, թե չի վիրավորվել: