|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ես կոչ եմ անում ադրբեջանցի գործարարներին՝ գալ Աղդամ և ներդրումներ կատարել ինչպես այս տարածքում, այնպես էլ Ադրբեջանի այլ ազատագրված տարածքներում. հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով օկուպացված (Աղդամում) Ջումա մզկիթի առջեւ։
«Պետությունն աջակցում է ձեռներեցներին և տրամադրում նրանց բարոյական ու քաղաքական աջակցություն, ինչպես նաև տրամադրում է արտոնյալ վարկեր։ Անշուշտ, մարզերում ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը ձեռներեցության հիանալի հնարավորություններ է ստեղծում։ Ուստի ադրբեջանցի գործարարները պետք է գան ազատագրված տարածքներ, այստեղ ձեռնարկություններ կառուցեն ու աշխատատեղեր ստեղծեն։ Միայն այս կերպ մենք կարող ենք շուտով վերակենդանացնել այս հողերը»,- ասել է Ալիևը։