|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Կիևում Ֆրանսիայի դեսպան Էթիեն դե Պոնսինը կոչ է արել հայրենակիցներին՝ մթերել սնունդ, ջուր և տաք հագուստ երկրի սահմանների մոտ ստեղծված լարված իրավիճակի պատճառով․ տեղեկացնում է Rosbalt-ը։
Դեսպանատունը ֆրանսիացի ճանապարհորդներին խորհուրդ է տալիս հետաձգել բոլոր ուղևորությունները Ուկրաինա։ Դե Պոնսինը ֆրանսիացիներին հորդորել է ավելի զգոն լինել և խորհուրդ է տվել, որ նրանք պատրաստ պահեն անձնական փաստաթղթերը, ջրի, սննդի, տաք հագուստի և բենզինի պաշարները։։
Հիշեցնենք, որ արդեն մեկ տասնյակից ավել երկրներ կոչ են արել իրենց քաղաքացիներին՝ անհապաղ լքել Ուկրաինան Ռուսաստանի «հնարավոր հարձակման պատճառով»: