|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մենք էներգետիկ կապեր ունենք բոլոր չորս հարևան երկրների հետ և այժմ աշխատում ենք նոր նախագծի վրա։ Նախատեսում ենք Զանգեզուրի միջանցքով նոր գիծ կառուցել Ադրբեջանից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն, այնտեղից էլ՝ Թուրքիա և Իրան. AZERTAC-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Եվ ես արդեն ասացի, որ Զանգեզուրի միջանցքը նախատեսված է ոչ միայն երկաթուղու, ճանապարհների, օդային տրանսպորտի համար։ Զանգեզուրի միջանցքը միաժամանակ իր դերն է ունենալու էներգառեսուրսների արտահանման գործում։ Մենք կունենանք Ադրբեջանի անբաժանելի մաս կազմող Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության էլեկտրաէներգիայի մատակարարման նոր գիծ, այնտեղից էլ՝ արտաքին շուկաներ, իսկ Թուրքիայից հետո՝ Եվրոպա։ Մենք աշխատում ենք դրա վրա, և մեր աճող արտահանումը կբարձրացնի մեր աշխարհաքաղաքական նշանակությունը և միևնույն ժամանակ մեզ լրացուցիչ արժույթ կբերի։ Մենք արտարժույթ կստանանք ոչ միայն նավթից ու գազից, այլ նաև էլեկտրաէներգիայից, և մեր երկիրն ավելի հարուստ կապրի»,- ասել է Իլհամ Ալիևը, որի ժողովուրդը ոչ մի օգուտ չի ստանում արդյունահանվող նավթից ստացվող միլիարդներից։