|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին գտնվում է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, որտեղ նրան ցուցաբերվում է ողջ անհրաժեշտ բժշկական օգնությունը՝ կապված նրա մոտ ախտորոշված կորոնավիրուսի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
«Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հոսպիտալացվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց փետրվարի 2-ին՝ կովիդ-օմիկրոն ախտորոշմամբ: Նրա վիճակը կայուն է: Ժիրինովսկիին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական աջակցություն»,- հայտնել են նախարարությունից:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ 75-ամյա քաղաքական գործիչը միացվել է թոքերի արհեստական օդափոխության սարքին: