|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Փետրվարի 2-ի երեկոյան հրթիռակոծվել է Իրաքի Նինվե նահանգում գտնվող թուրքական ռազմաբազան․ հայտնում է քրդական Rudaw գործակալությունը։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է քիչ հայտնի «Ահրար Սինջար» խմբավորումը: Խմբավորումը պնդում է, որ 18 հրթիռ է արձակել թուրքական Զիլքան բազայի ուղղությամբ
Ավելի վաղ հաղորդվել էր Իրաքի տարածքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարձակումների մասին, որոնք վրդովմունք են առաջացրել արաբների, քրդերի ու եզդիների շրջանում։ Թուրքիան ռազմական գործողություն է սկսել ոչ միայն Իրաքում, այլև Սիրիայում: