|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանը շարունակում է թույլ չտալ հայ ուխտավորներին՝ այցելել Դադիվանք. հինգ հայ հոգևորականներ շարունակում են մնալ վանքում՝ մոտակայքում տեղակայված ռուս խաղաղապահների հետ. հայտնում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնի կայքը։
Վանականներն ամիսներ շարունակ խաղաղապահների ներկայությամբ կատարում էին իրենց ծեսերը, այդ թվում՝ աղոթք։ Արցախի թեմի ներկայացուցիչ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մեկնաբանել է, որ անհասկանալի է, թե ինչու է Ադրբեջանը շարունակում արգելել այցելությունները վանք, քանի որ այն արգելված տարածքում չէ։ «Ադրբեջանցիներն, առանց պատճառի, թույլ չեն տալիս (այցելել վանք): Նրանք ոչինչ չեն ասում։ Խաղաղապահները գտնվում են վանքի տարածքում»,- ասել է նա: