|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կօգտվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու առաջարկից, երբ թույլ տան համաճարակաբանական իրադրությունն ու ժամանակացույցը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Անդրադառնալով Էրդողանի կատարած հայտարարությանն առ այն, որ Ռուսաստանի նախագահին հրավիրել է Թուրքիա և սպասում է Կրեմլի պատասխանին՝ Պեսկովը մասնավորապես ասել է
«Այո, այդ թեման բազմիցս բարձրացվել է նախագահ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում»։
Նա նշել է, որ այժմ որոշակի դադար է թե՛ միջկառավարական հանձնաժողովի, թե՛ երկու նախագահի գլխավորած երկկողմ հարաբերությունների բարձրագույն մարմնի աշխատանքներում: Հավելել է, որ Էրդողանն ասել է, որ ինքը պատրաստ է այդ բոլոր միջոցառումներն անցկացնել Թուրքիայում։