|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Բաքու-Թավրիզ-Բաքու չվերթի բացումը, ինչպես նաև Թավրիզ-Նախիջևան երկաթուղային գծով մարդատար գնացքների տեղաշարժը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմիի՝ Բաքու կատարած այցի արդյունքն է. հայտարարել է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Աբեդին Խորամը. հայտնում է ադրբեջանական APA-ն։
«Իրանական մասնավոր ընկերությունների հետ համատեղ համագործակցության հարցերը, երկաթուղու շինարարության, «ազատագրված» (չակերտումը մերն է` խմբ.) տարածքների վերականգնմանը մասնակցության, ճանապարհային կամրջի կառուցման, Ջաբրայիլի շրջանում արդյունաբերական քաղաքի ստեղծման, Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանի տուրբինների գործարկման հարցերը, Խուդաֆերինի սահմանային անցակետի գործարկումը այցի ընթացքում ձեռք բերված հաջող պայմանավորվածություններ են»,- նշել է նա։