|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզի հրդեհային տեսչությունում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար հունվարի 22-ին Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի փաստով. այդ օրը՝ ժամը 11:00-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Դեբետ գյուղի համայնքապետարանի տանիքում հրդեհ է բռնկվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրդեհի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջները մարել են գյուղապետարանի տանիքում առաջացած հրդեհը, իսկ մինչ հրշեջների ժամանումը, գյուղապետարանի աշխատակիցներն իրենք իրենց ուժերով պայքարել են նաև կրակի տարածման դեմ, ապա՝ մարման:
Կայքի տեղեկություններով՝ այրվել են տանիքում եղած գյուղապետարանի արխիվացված ողջ փաստաթղթերը: