|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրաքյան Քուրդիստան-Թուրքիա խողովակաշարի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է PKK-ի հետ կապված խմբավորումը։ Նրանց հայտարարության մեջ ասվում է, որ գործողությունն իրականացվել է թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ. հայտնում է թելեգրամյան Wild Field ալիքը:
Նշվում է, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության` PKK-ի այս գործողությունը պատասխանն է թուրքական երկու ընդդիմադիր կուսակցությունների` քեմալական CHP-ի և «Լավ» կուսակցության կողմից քրդամետ HDP կուսակցության պատգամավոր Սեմրա Գյուզելին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելուն կողմ քվեարկելուն: Դեռ ավելին` «Լավ» կուսակցության գլխավոր քարտուղար Ուղուր Փոյրազն անգամ բացահայտորեն կոչ է անում լուծարել քրդամետ կուսակցությունը: