|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ օրենքն ասում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք:
Խեղճ Հայաստանն այնպես են բարոյալքել, որ Հայրենիքը թշնամուն հանձնած, երկիրը ծնկի բերած, երիտասարդ սերնդի մի մասին կործանած, աղքատությունը բազմապատկած կառավարության ներկայացուցիչը (ոչնչով աչքի չընկած փոխնախարարը) հավակնում է կոչվել «բարձր հեղինակություն» վայելող:
Արման Թաթոյանի համեմատ, ՔՊ-ի առաջադրած ՄԻՊ-ի` հանրությանն անհայտ թեկնածուն, եթե Հայաստանում հանրային բարձր հեղինակություն վայելող է, ուրեմն Նիկոլն առնվազն համաշխարհային գերաստղ է, որին պարտավոր են երկրպագել արևելքի ու արևմուտքի բոլոր ազգերը:
Պատկերացնում եմ, թե Նիկոլի ազգակործան քաղաքականությանը գերի ընկած հերթական կամակատար իրավաբանը ինչպես է կոծկելու Մարդու ոտնահարվող իրավունքներն ու ազատությունները:
Հայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով:
Արտակ Զաքարյան
Նախկին փոխնախարար