|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը կրկին հնչեցրեց հարցը, թե Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երբ է հրաժարական տալու, որովհետև բազմիցս խոստացել էր, որ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական է տալու։
Պատգամավորի հարցին այս անգամ պատասխանեց ոչ թե Քերոբյանը, որն ասել էր, թե կատակել է, այլ վարչապետ Փաշինյանը։
«Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, և ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար և կառավարության անդամ որքան կաշխատի և որքան չի աշխատի»,- ընդգծեց նա։
Արեգնազ Մանուկյանն արձագանքեց, որ էլ չի էլ մեղադրում Վահան Քերոբյանին, որովհետև, մեծ հաշվով, նա կրկնում է խոստումներ տալու և չկատարելու՝ Փաշինյանի գործելաոճը։