|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թեհրանը ողջունում է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների վերականգնման գործընթացը. ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։
«Իրանը ողջունում է իր հարևանների միջև հարաբերությունների կարգավորումը և աջակցում այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին»,- մեջբերում է ISNA-ն նրա խոսքերը։
Դիվանագետն ընդգծել է, որ տարածաշրջանն արդեն լրջորեն հոգնել է խզված հարաբերություններից և բացասական հայացքներից։ Խաթիբզադեն բացատրել է, որ Իրանը պետք է օգնի ձևավորել դրական վերաբերմունք և մոտեցումներ: