|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկուշաբթի ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին։ Այս մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է հունվարի 14-ին Մոսկվայում նախատեսված՝ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների բանակցությունների նախօրեին։
Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը դեկտեմբերի 15-ին նշանակվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ։
Անկարայի և Երևանի միջև երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է։