|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Դեյր էզ Զոր նահանգում տեղակայված կրակային դիրքերին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ կոալիցիայի մամուլի ծառայությանը հղումով։
Մամուլի ծառայությունը հայտնել է, որ երեքշաբթի՝ ժամը մոտավորապես 15:40-ից սկսած, կոալիցիոն ուժերը դիտարկել են մի քանի անուղղակի հրթիռների արձակման տեղամասեր Գրին գյուղի ռազմաբազայի շրջակայքում:
«Գործելով ինքնապաշտպանության նպատակով՝ կոալիցիոն ուժերը հարվածներ են հասցրել սպառնալիքը վերացնելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։
Կոալիցիան չի նշել կրակային դիրքերի պատկանելությունը։