|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում այսօր բնակիչներից և ոչ մեկը չի մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։
Նշենք, որ Ծովագյուղ համայնքում ընտրելու իրավունք ունի 2927 քաղաքացի:
Ծովագյուղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Գևորգյանը ասել է, որ ընտրություններին չմասնակցելու պատճառը համայնքների խոշորացումն է։
Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը պետք է ընդգրկվեն Սևան խոշորացված համայնքի կազմում։
Այս ձևաչափով խոշորացում ծովագյուղցիները չեն ցանկանում և իրենց բողոքը արտահայտել են ընտրություններին չմասնակցելով։
Տես նաև՝ Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը: