|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այս մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները պետք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկեին ռազմավարական վերանայում իրականացնելու համար և այդ ռազմավարական վերանայմամբ գնահատեին անվտանգության միջավայրը, ներքին և արտաքին սպառնալիքները։ Բայց ՀՀ իշխանությունները, ունենալով բոլոր հնարավորությունները և ամբողջ գործիքակազմը, դա չեն իրականացրել։ Այս մասին «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ այդ նախաձեռությունները իշխանությունները պետք է կատարեին և ընդգրկեին ընդդիմությանը, սակայն ստիպված է լինում նախաձեռնել ընդդիմությունը, որին իշխանությունները չեն փորձում անգամ ընդգրկվել։
«Իրենք ասում են՝ տարածաշրջանի ապաշրջափակում, բայց մենք հասկանում ենք, որ ճանապարհների ապաշրջափակումը բերելու է ՀՀ-ի և Արցախի խոր շրջափակման, նկատի ունեմ և՛ տնտեսական ճնշման, և՛ փորձելով գոնե Սյունիքի հատվածում ժողովրդագրական պատկերը փոխելու արդյունքում»,- ասաց Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։