|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մտադիր չէ հանդիպել հայկական դիվանագիտության ղեկավարի հետ․ հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Ստամբուլում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների թեմային: Նա հիշեցրել է, որ Հայաստանում ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ դրական ուղերձներ է հղել Անկարային:
«44-օրյա պատերազմի ավարտի ֆոնին՝ մենք հույս ունենք, որ տարածաշրջանում վերջապես իշխելու է խաղաղությունն ու կայունությունը: Ադրբեջանը հանդես է եկել Հայաստանի հետ լայնամասշտաբ խաղաղության պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ: Երևանը դեռ դրական պատասխան չի տվել: Թուրքիան կշարունակի համակարգել իր քայլերն Ադրբեջանի հետ, համատեղ որոշումներ կկայացնի»,- վստահեցրել է Չավուշօղլուն: