|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր առավոտյան բերման են ենթարկել նաև «Հայաստան» դաշինքի անդամներ Մարիա Պետրոսյանին և Նիկողոս Հոհաննիսյանին: Այս մասին Հովհաննիսյանը հայտնել է իր էջում:
«Մեզ բերման ենթարկեցին այ էս պաստառների համար…
Թուրքի վաստակներ, էս տղերքն ազատության մեջ են լինելու, ու բոլորիդ դաժան օրեր են սպասվում։ Ազատություն քաղբանտարկյալներին
Հ.Գ. Նկարներն արվել են ոստիկանությունում»,-գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նույնկերպ բերման էր ենթարկվել նաև 《Հայաստան》դաշինքի մեկ այլ անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը։
Հիշեցնենք՝ ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի` Հայաստան այցին ընդառաջ` ՀՅԴ երիտասարդներն այսօր՝ հուլիսի 17-ին, շարունակել են բողոքի ակցիան, որն սկսել էին երեկ երեկոյան։
Ոստիկանությունը, սակայն, ոչ միայն խոչընդոտել է մի խումբ անձանց՝ բացարձակապես խաղաղ բնույթ կրող ակցիայի իրականացմանը, այլև բիրտ ուժի կիրառմամբ բոլորին բերման է ենթարկել ոստիկանության բաժիններ։