|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Թալիբան» շարժման գրոհայինները գրավել են աֆղանա-իրանական սահմանի անցակետերից մեկը. հինգշաբթի հաղորդել է «Ասոշիեյթիդ պրես»-ը (AP)՝ վկայակոչելով աֆղանցի պաշտոնյայի և տեղական լրատվամիջոցներ:
Սա առաջին դեպքը չէ, երբ «Թալիբան»-ը վերահսկողություն է հաստատում աֆղանական սահմանային անցակետի վրա: Associated Press-ը նշում է, որ նրանք նախկինում գրավել էին Տաջիկստանի ու Ուզբեկստանի հետ սահմանների մոտ գտնվող տարածքները:
«Թալիբան»-ի խոսնակը Twitter-ում հայտնել է, որ գրոհայիններին ջերմորեն են ընդունել տեղի բնակիչները՝ Իսլամ Քալա քաղաքում, որտեղ գտնվում է անցակետը: Իսլամ Քալան սահմանամերձ բնակավայր է արևմտյան Հերաթ նահանգում՝ նահանգի համանուն մայրաքաղաքից 120 կմ հեռու:
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ քաղաքում գտնվող աֆղանցի զինվորները լքել են դիրքերը և ուղևորվել Իրան՝ ապաստան գտնելու: