|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Խորհրդարանական ընտրություններն անցել են Ընտրական օրենսգրքին համապատասխան. հայտնել են ԱՊՀ-ի և ՀԱՊԿ ԽՎ դիտորդները:
ԱՊՀ դիտորդները չեն արձանագրել որևէ խոշոր խախտում, որը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա: Բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները, իշխանությունների օժանդակությամբ, ապահովել են ընտրությունների բարձր մակարդակի անցկացումը. ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ, Հայաստանում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը:
ՀԱՊԿ-ի դիտորդները կիսել են իրենց գործընկերների կարծիքը և ճանաչել նաև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները: Ընտրություններն անցել են օրենքին լիովին համապատասխան, չնայած որ առկա էին աննշան ոչ համակարգային թերություններ. ասել է ՀԱՊԿ ԽՎ դիտորդների համակարգող Կանըբեկ Իմնալիևը: