|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ-ը չի պատրաստվում փոխել Իսրայելին ռազմական օգնություն ցուցաբերելու ծրագրերը Մերձավոր Արևելքում հակամարտության ներկայիս փուլի պատճառով: Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:
«Մենք չենք նախատեսում փոխել անվտանգությանն ուղղված օգնությունը, որը տրամադրում ենք Իսրայելին», - Սպիտակ տան խոսնակի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա՝ միևնույն ժամանակ, Վաշինգտոնը մտադիր է շարունակել «դիվանագիտական փոխգործակցությունը տարածաշրջանի ղեկավարների հետ», այդ թվում՝ Իսրայելի, Պաղեստինի և Եգիպտոսի ներկայացուցիչների:
ԱՄՆ-ը հաստատուն հավաստիացումներ է ստացել այն մասին, որ իսրայելցիների և պաղեստինցիների միջև արյունահեղության ներկայիս փուլը ավարտված է: «Մենք շահագրգիռ կողմերից ամուր հավաստիացում ունենք, որ նրանք հավատարիմ են հրադադարի ռեժիմին: Իհարկե, մենք դրան շատ ուշադիր կհետևենք առաջիկա օրերին», - ասել է Սպիտակ տան խոսնակը: