|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) սադրում է ուկրաինական իշխանություններին՝ պահպանել լարվածությունը Դոնբասում: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Vesti FM ռադիոկայանի եթերում:
«ՆԱՏՕ-ն ռազմական դաշինք է, որը պետք է զբաղվի անվտանգության խնդիրներով, բայց կրկին ամեն կերպ սիրախաղ է անում Կիևի հետ,- ասել է նա։- Գտնվելով կիևյան ռեժիմի հետ սերտ կապերի մեջ՝ դաշինքը մտահոգություն չի հայտում, թե ինչ է տեղի ունենում այնտեղ (Դոնբասում), այլ հակառակը՝ էլ ավելի է դրդում կիևյան քաղգործիչներին՝ այդ տաքգլուխներին, այսպես կոչված, գործողությունների դիմելու, և դա տեղի է ունենում երկար տարիներ: Երեխաներ, կանայք, տարեց մարդիկ են մահանում»: