|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իսրայելում մարտի 23-ին, Կնեսետի ընտրություններին ընդառաջ, ավելի քան 10 000 մարդ բողոքի է դուրս եկել ընդդեմ վարչապետ Բինյամին Նեթանյահուի:
Ցուցարարները հավաքվել են Կնեսետի շենքի առջև և շարժվել դեպի վարչապետի նստավայր՝ Արևմտյան Երուսաղեմ: Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում կրել են իսրայելական ու սև դրոշներ։
«Վարչապետը հանցագործ է» գրությամբ դիմակներ և շապիկներ հագած ցուցարարները վանկարկել են Նեթանյահուի քաղաքականությունը դատապարտող կարգախոսներ: Ոստիկանությունը անվտանգության խստացված միջոցառումներ է ձեռնարկել: Բողոքի ակցիայի տարածքում երթևեկությունն արգելափակվել է:
Իսրայելական ընդդիմությունը վերջին 39 շաբաթվա ընթացքում ցույցեր է անցկացրել՝ պահանջելով Նեթանյահուի հրաժարականը: Բողոքի ցույցերը սկսվել են Իսրայելի վարչապետի դեմ կոռուպցիոն գործի և կորոնավիրուսի համաճարակի ընթացքում սխալ կառավարման հետևանքով:
Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք չորրորդն են լինելու վերջին երկու տարվա ընթացքում, կանցկացվեն երեքշաբթի՝ մարտի 23-ին: Դրանց կմասնակցի ավելի քան 6,3 միլիոն ընտրող: